Ի՞նչ երկարաժամկետ առողջական խնդիրներ կարող է առաջացնել կորոնավիրուսը

Ի՞նչ երկարաժամկետ առողջական խնդիրներ կարող է առաջացնել կորոնավիրուսը

Կորոնավիրուս տարած որոշ մարդկանց մոտ հիվանդության ախտանիշերը չեն անցնում նույնիսկ վերականգնվելուց մի քանի ամիս անց, պնդում է «Շարիթե» համալսարանական բժշկական համալիրի եւ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Թոբիաս Քուրթը։

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, իհարկե, ոչ բոլոր պացիենտներն են բախվում կորոնավիրուսի հետեւանքների հետ․ ոմանց մոտ նման ախտանիշներ չեն լինում, մյուսների մոտ, օրինակ, թոքերի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Այդպես, օրինակ, երիտասարդները չեն կարողանում սպորտով զբաղվել նույնիսկ հիվանդությունից հետո մի քանի ամիս անց, քանի որ նրանց մոտ թուլության եւ շնչառության հետ խնդիրներ են նկատվում։

Պրոֆեսոր Քուրթի խոսքով՝ վիրուսը դեռ այնքան լավ ուսումնասիրված չէ՝ պնդելու համար՝ արդյոք այդ բարդությունները կարող են քրոնիկ դառնալ, թե՞ ժամանակի ընթացքում կանցնեն: Եթե արդյունքում հաստատվի, որ վարակը կարող է երկարաժամկետ քրոնիկ հետեւանքներ առաջացնել, գիտնականները պետք է միջոցներ մշակեն, որոնք նվազեցնում են այդ ախտանիշների վտանգը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում