Հրապարակվել է Լուսնի մակերևույթի ամենամանրամասն լուսանկարը

Հրապարակվել է Լուսնի մակերևույթի ամենամանրամասն լուսանկարը

ԱՄՆ-ի Ազգային ռադիոաստղադիտարանի կայքում հրապարակվել է Տիխո լուսնային խառնարանի լուսանկարը։ Դա առ այսօր ամենամանրամասն պատկերն է, որ ստացվել է Հարավային Վիրջինիայում գտնվող Գրին Բենկ աստղադիտարանի ռադիոաստղադիտակի (Green Bank Telescope – GBT) օգնությամբ։

GBT-ն աշխարհում ամենամեծ լիովին կառավարվող ռադիոաստղադիտակն է, որը 2020 թվականի վերջին զինվել է նոր տեխնոլոգիայով։ Այն կատարել է Լուսնի մակերևույթի, այդ թվում՝ Տիխո խառնարանի լուսանկարը։ Դիտարկումների արդյունքները մշակելուց հետո գիտնականները ստացել են Լուսնի՝ Երկրից կատարված առաջին ամենամանրամասն նկարը։ Այն ունի 1,4 միլիարդ պիքսել և 5 մետրը 5 մետրի վրա ռեզոլյուցիա։

Հեղինակները նշում են, որ դեռ մի քանի տարի առաջ դիտարկումների նման քանակության մշակման և թեկուզ մեկ պատկեր ստանալու համար անհրաժեշտ կլիներ մի քանի ամիս հաշվարկներ կատարել։

Հետազոտողները հույս ունեն, որ ապագայում ռադիոտեղորոշման հզոր համակարգը GTB-ի հետ համադրությամբ թույլ կտա պատկերներ ստանալ Արեգակնային համակարգի տարբեր օբյեկտներից՝ աննախադեպ մանրամասնությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում