Գերմանիայի արևմուտքում հայտարարվել է ռազմական աղետի ռեժիմ

Գերմանիայի արևմուտքում հայտարարվել է ռազմական աղետի ռեժիմ

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ջրհեղեղի հետ կապված ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել երկրի արևմուտքում, որոշումը կայացրել է պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ Կարենբաուերը: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Դա նշանակում է, որ որոշումներ կայացնողները առաջ կբերվեն, ավելի ճիշտ այնտեղ, որտեղ նրանք անհրաժեշտ են»,- ասել է դեպարտամենտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկայումս գերմանական Բունդեսվերի 850 զինվորներ մասնակցում են աղետի հետևանքների վերացմանը:

Ավելի քան 80 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել Գերմանիայի արևմուտքում, ավելի վաղ հայտնել էին գերմանական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ անհետ կորած է շուրջ 1.3 հազար մարդ: Աղետի գոտում լոգիստիկան կաթվածահար է եղել տարածքների հեղեղման պատճառով, էլեկտրականություն չկա, և նկատվում է գազի արտահոսք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում