Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին Ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ փոխգործակցությունը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդգրկուն դարձնել հայ-կորեական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում