ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է COVID-19-ի ավելի վտանգավոր շտամի առաջացման սպառնալիքի մասին
Աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, որն ավելի վտանգավոր կլինի, քան դելտա տարբերակը, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՝ ելույթ ունենալով Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ նստաշրջանում:
Ըստ նրա՝ նոր շտամը կարող է հանգեցնել վարակի հետագա տարածումն ամբողջ աշխարհում։
«Որքան շատ է տարածվում (կորոնավիրուսի-խմբ.), այնքան դրա ավելի շատ տարբերակները կհայտնվեն ավելի վտանգավոր դառնալու ներուժով, քան դելտան, որն այժմ այդքան վնաս է հասցնում։ Եվ որքան շատ տարբերակներ լինեն, այնքան բարձր է հավանականությունը, որ դրանցից մեկը պատվաստանյութերի ազդեցությանը չի եղթարկվի և մեզ կվերադարձնի ամենասկիզբ», – պարզաբանել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ այժմ «աննախադեպ ճգնաժամ» է նկատվում, որը պահանջում է «աննախադեպ միջոցներ»:
Կարծիքներ