Կրեմլում ավարտվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ Առաջնորդները քննարկել են տնտեսական համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութերի համատեղ արտադրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:
Կարծիքներ