Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի: Այս մասին ասված է «Խաղաղություն» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
«2021թ. հունվարի 6-ին տեղի կունենա ՍԲ Իլյա մարգարեի ուղղափառ մատուռի կառուցման առաջին աղյուսի տեղադրման արարողությունը: Այն կկառուցվի Էրեբունի ավիաբազայի ռուս օդաչուների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում:
Ուղղափառ մատուռը կկառուցվի Երասխում գտնվող բլրի վրա, որտեղ ընկել է նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռը:
Նույն վայրում դեկտեմբերի 12-ին տեղադրվել է ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ:
Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Հարձակման արդյունքում անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են, մեկը` վիրավորվել:
Կարծիքներ