Ֆինլանդիայում հայտարարվել է կորոնավիրուի 4-րդ ալիքի բռնկման մասին

Ֆինլանդիայում հայտարարվել է կորոնավիրուի 4-րդ ալիքի բռնկման մասին

Ֆինլանդիայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղի հեռուստատեսությամբ հայտարարարել է առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքով՝ Ֆինլանդիան գտնվում է նույն իրավիճակում, ինչ և Եվրոպայի մեծամասնությունը, որտեղ վարակվածության մակարդակն սկսել է աճել: Միևնույն ժամանակ իրավիճակը տարբերվում է ձմռան և գարնան ամիսներից՝ պայմանավորված պատվաստվածների թվով: Հիվանդությունը տարածվում է նրանց շրջանում, ովքեր պատվաստում չեն ստացել:

Հաղորդվում է, որ երեքշաբթի Ֆինլանդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք, ինչը առավելագույն մեկօրյա ցուցանիշն է ապրիլից ի վեր:

Մասնագետը կարծում է, որ սահմանափակող միջոցառումների վերականգնումն անխուսափելի է:  

Ավելի վաղ երկրում հայտարարակվել էր, որ ոչ բարենպաստ համաճարակաբանական վիճակում գտնվող շրջաններում հուլիսի 22-ից գիշերային ժամերին կսահմանափակվի ռեստորանների աշխատանքը:  

Համավարակի ողջ ընթացքում Ֆինլանդիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 100 773 դեպք, մահացել է 973 մարդ: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը երկրում ստացել է բնակչության 63,9 տոկոսը, ամբողջությամբ պատվաստվել է 27,8 տոկոսը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում