Պուտինը մեկնաբանել է իր՝ մարդասպան լինելու մասին Բայդենի խոսքերը

Պուտինը մեկնաբանել է իր՝ մարդասպան լինելու մասին Բայդենի խոսքերը

Հուլիսի 16-ին Ժնևում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո երկու երկրների նախագահները առանձին հանդիպումներ են ունեցել լրագրողների ընթացքում։ Մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դարձյալ հիշեցրել են այն մասին, որ Ջո Բայդենը նրան անվանել է մարդասպան։ Պուտինն ասել է, որ այդ հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահը զանգահարել է իրեն։

«Ինչ վերաբերում է կտրուկ հայտարարություններին, ի՞նչ կարող եմ ասել։ Մենք բոլորս գիտենք այդ հայտարարությունները։ Դրանից հետո նախագահ Բայդենն ինձ զանգահարել է, բացատրություններ տվել։ Այդ բացատրություններն ինձ բավարարել են։ Նա ինձ առաջարկել է հանդիպել, սա նրա նախաձեռնությունն է։ Մենք հանդիպեցինք, և, կրկնում եմ, զրույցը բավական կառուցողական էր։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախագահը Բայդենը շատ փորձառու մարդ է, դա ակնհայտ է։ Մենք նրա հետ դեմ առ դեմ զրուցել ենք գրեթե 2 ժամ։ Ոչ բոլոր առաջնորդների հետ է այդքան մանրամասն զրույց ընթանում դեմ առ դեմ։

Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ևս նույն հարցն են տվել, իսկ նա խուսափել է։

«ԱՄՆ գործող նախագահը որոշել է այդպես պատասխանել, և նրա պատասխանը տարբերվել է պրն. Թրամփի պատասխանից։ Ըստ էության, մեր երկրներում տեղի ունեցող ամեն ինչի համար այսպես թե այնպես պատասխանատվություն են կրում քաղաքական ղեկավարությունը և առաջին դեմքերը՝ այն առնչությամբ, թե ով ինչում է մեղավոր, ով է մարդասպան», – ասել է Պուտինը։

Նա օրինակ է բերել ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները, երբ փողոցում ամեն օր մարդկանց են սպանում, Աֆղանստանի օրինակը, երբ մեկ հարվածով 120 մարդ են սպանել, նաև Իրաքում անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքացիական անձանց սպանությունը։

«Ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրում, ո՞վ է մարդասպանը», – ասել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում