Խորհրդարանական ընդդիմության համար ՀՅԴ կազմավորման ամյակն ավելի կարևոր էր, քան՝ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը
Օրեր առաջ տեղի ունեցավ ՀՅԴ հիմադրման 131-րդ ամյակին նվիրված միջոցառումը, որին, ի թիվս ՀՅԴ-ական գործիչների, հրավիրված էին նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։
Ուշագրավ է, որ ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառմանը մասնակցություն ունեցան այնպիսի գործիչներ, ովքեր հրավիրված լինելով ՀՀ Անկախության 30-ամյակի միջոցառմանը՝ հրաժարվել էին դրան մասնակցելուց։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Նաթան Սրբազանին, Սեյրան Օհանյանին, Արթուր Վանեցյանին, Արծվիկ Մինասյանին, Իշխան Սաղաթելյանին, Արթուր Խաչատրյանին, Արթուր Ղազինյանին, Վահե Հակոբյանին և այլոց։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը։
Տեսել ենք, թե ինչպես են այս գործիչները պարբերաբար հայտարարել, որ իրենց համար պետական շահը գերակա է, ու որ իրենց քայլերը ուղղված են միայն պետականության ապահովմանը։ Չմասնակցելով ՀՀ Անկախության 30-ամյակին՝ նրանք փորձել են իբրև հակադրվել ՀՀ իշխանություններին՝ մոռանալով, որ ՀՀ Անկախության տարեդարձը միայն իշխանություններինը չէ և որպես ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ իրենք ևս անմասն չպիտի մնան ՀՀ Անկախության միջոցառումից։ Ըստ էության նրանք ցույց են տալիս, թե ինչ «կարևորություն» ունի իրենց համար անկախ Հայաստանի գոյությունը։
Քանի որ վերոնշյալ գործիչները հրաժարված լինելով ՀՀ Անկախության միջոցառմանը մասնակցելուց՝ այունամենայնիվ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ՀՅԴ-ի կազմավորման օրվա միջոցառմանը՝ կարելի է արձանագրել, որ նրանց համար առաջնայինը նեղկուսակցական շահն է, իսկ պետական շահի մասին վկայությունները կրում են պարզապես ձևական բնույթ։
Կարծիքներ