Չավուշօղլու. «Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել»

Չավուշօղլու. «Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի և հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին, փոխանցում է Ermenihaber-ը։

«TRThaber»-ի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին ՀՀ հնարավոր մասնակցության վերաբերյալ Չավուշօղլուն հայտնել է հետևյալը. «Գիտնականներից և այլ հյուրերից բացի հրավերներ ենք ուղարկել հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին։

Փաշինյանին հրավեր չենք ուղարկել. (երկրների) առաջնորդներին նախագահն է հրավեր ուղարկում: Նախարարի մակարդակով մասնակցությունը հաստատած երկրների թիվը հասել է 60-ի: Հայաստանից դեռ հաստատում չի եկել: Իսրայելից էլ հրավիրել ենք ԱԳՆ-ին և գիտնականների, դեռ հաստատում չկա»:

Հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն նշել է հետևյալը. «Հայաստանն է այդպես ցանկացել: Հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են երկրորդ հանդիպումը կամ Վիեննայում, կամ Ժնևում անցկացնել: Պարոն Սերդարի հետ խոսեցինք, խորհրդակցեցինք. գիտեք, որ Ժնևում անցյալում անհաջողություն է եղել, որպեսզի նույն շարունակությունը չունենա, որոշեցինք, որ Վիեննան լինի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում