Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Սահմանադրության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Սահմանադրության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «26 տարի առաջ Ձեր նախաձեռնությամբ ընդունվեց երկրի Հիմնական օրենքը, որը ծառայում է որպես կայունության, հանրային բարեկեցության և հասարակության համախմբման հուսալի հիմք: Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումը: Մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը կայուն հիմք են բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում