ՊՎԾ նախկին պետի «երկաթյա» տրամաբանությամբ պետք է ներել բոլոր այն բարձրաստիճան սպաներին ու գեներալներին ովքեր գողացել են զինվորի հացը
Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
ՊՎԾ նախկին պետի «երկաթյա» տրամաբանությամբ պետք է ներել բոլոր այն բարձրաստիճան սպաներին ու գեներալներին ովքեր գողացել են զինվորի հացը, թալանել են բանակը, գրպանել են զորամասերը, բայց պետական դավաճանություն չեն գործել։
Պատահական չէ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվող անձի՝ ՊՎԾ-ում պաշտոնավարումը դադարեցնելուց հետո սկսվեցին տարբեր կառույցներում չարաշահումների մասին ՊՎԾ-ի լայնածավալ բացահայտումները։
Չնայած նրան, որ դատախազությունը վարչապետին ենթակա մարմին չէ, ՊՎԾ նախկին պետը միևնույն է կզանգեր գլխավոր դատախազին։ Անօրինականություն կգործեր, որպեսզի կոծկեր բանակը թալանած գեներալների անօրինականությունը։
Փառք Աստծուն, որ Տիգրան Ուլիխանյանը չէ երկրի վարչապետը։
Կարծիքներ