ՕԽ-ի ընթացքում կվերահսկվի լրագրողների տեղաշարժը
Ճապոնիայի իշխանությունները կվերահսկեն լրագրողների տեղաշարժը Օլիմպիական խաղերի ընթացքում:
Այս մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: Ճապոնացիները խստորեն կվերահսկեն օտարերկրյա լրագրողների տեղաշարժը: Նման քայլերով իշխանությունները ձգտելու են վերահսկել կորոնավիրուսի տարածումը: Լրագրողներին չեն թույլատրի օգտվել հասարակական տրանսպորտից:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Հայաստանը մինչ այս պահն ունի 10 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:
Կարծիքներ