ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման շուրջ ակտիվորեն տարածվում են մի շարք «մտահոգ» կարծիքներ, ֆեյք արշավ է. Մանավազյան

ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման շուրջ ակտիվորեն տարածվում են մի շարք «մտահոգ» կարծիքներ, ֆեյք արշավ է. Մանավազյան

Վերջին օրերին ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման շուրջ ակտիվորեն տարածվում են մի շարք «մտահոգ» կարծիքներ։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով.

«Հատկապես նկատելի է՝ ինչպես է սեփականատիրոջ ազգականը փորձում հանրային հարթակներում համոզել, թե որքան արդյունավետ կառավարում է իրականացվել անցած տարիներին, և ինչ վտանգներ կարող են իբր առաջանալ, եթե ՀԷՑ-ը պետական վերահսկողության տակ անցնի։

Բայց այս հռետորաբանության մեջ մի կարևոր բան անտեսվում է՝ հենց այդ «արդյունավետ կառավարման» հետևանքներն են, որ հանգեցրել են պետության միջամտությանը։ Խնդիրները, որոնց մասին փորձում են վախեցնել, իրականում արդեն առաջացել են, և հիմա պետությունն է ստիպված կարգավորել դրանք։

Փորձեցի նայեմ տարբեր լրատվականների հրապարակումներին կցված մեկնաբանությունները։ Այն, ինչ տեսա, ուղղակի զարմացրեց․ մոտ 200 գրեթե նույնաբովանդակ մեկնաբանություն՝ միևնույն բառերով, երբեմն բառացի կրկնությամբ, և գրեթե բոլորը՝ կիսադատարկ էջերից, երիտասարդ աղջիկների անուններով, համացանցից ներբեռնած լուսանկարներով։ Նույն ֆեյք օգտատերերը նաև հավանում էին միմյանց մեկնաբանությունները։

Սա հանրային աջակցություն չէ, սա՝ ֆեյք արշավ է։

Իսկ եթե իսկապես վստահ եք, որ հանրային աջակցություն ունեք, ինչո՞ւ եք ստիպված դիմում ֆեյքերի բանակի օգնությանը։

Ես ընդամենը 10 րոպե ուսումնասիրության արդյունքում տեսա այս պատկերը։ Վստահ եմ՝ ազատ և անկողմնակալ լրատվամիջոցները, ցանկության դեպքում, կարող են պարզել՝ որտեղից է համակարգվում այս գործողությունը։

Ստորև կցում եմ մի քանի լուսանկար, որպեսզի հանրությանն ավելի պարզ լինի, թե ինչի մասին եմ խոսում»:

Մանավազյանը գրառմանը կից մի քանի սքրինշոթ է հրապարակել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում