Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Վանաձորում

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Վանաձորում

Հունվարի 27-ին ոստիկանության Էրեբունու և Բազումի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Հասմիկ Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում