Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի միջև. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի միջև. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել, աջակցել «ցանկացած ձևաչափով»:  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մոսկվայում պատրաստ են միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևաչափով: Միաժամանակ, կարևոր ենք համարում նախապայմաններ առաջ քաշելուց հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և քայլերի վրա կենտրոնանալը, ինչը կհանգեցներ վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում