Ադրբեջանի բռնապետական ռեժիմը պատերազմից հետո շարունակում է հայերին որպես պատանդ պահել. Թանկյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը պարբերաբար իր բողքն է արտահայտում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ: Նա «Ինստագրամի» իր էջում կրկին գրառում է արել այդ կապակցությամբ՝ նշելով.
«Ադրբեջանի բռնապետական ռեժիմը պատերազմից հետո շարունակում է հայերին որպես պատանդ պահել՝ հակառակ մարդու իրավունքների և ռազմագերիների մասին ժնևյան կոնվենցիաների»,- գրել է նա՝ գրառմանը կցելով #sanctionazerbaijan #repost @armenian_national committee հեշթեգերը:
Թանկյանը կոչ է արել Ամերիկայի հայերի ազգային համագումարին (ANCA) ԱՄՆ ղեկավարությունից պահանջել միջամտել՝ ազատ արձակելու հայ գերիներին. «Պահանջեք ԱՄՆ ղեկավարությունից ապահովել Ադրբեջանից ավելի քան 200 հայ պատանդների ազատ արձակումը, որոնք շարունակում են անօրինական կերպով պահվել այնտեղ»,- նշել է նա:
Կարծիքներ