Իրանի զինված ուժերը հետ են մղել Ադենի ծոցում իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հետ են մղել Ադենի ծոցում իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումը: Այդ մասին շաբաթ օրը Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հատուկ նշանակության ջոկատների շնորհիվ մեզ հաջողվեց հետ մղել Ադենի ծոցում իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումը»,- ասել է նա:
Զինվորականը նշել է, որ հարձակմանը մասնակցել է ծովահենների 5 նավակ: «Բաց կրակի միոցով այս լողացող օբյեկտներին հաջողվեց քշելի զգալի տարածություն»,- հավելել է նա:
Իրանին նշել է, որ «տանկերը լքել է վտանգավոր տարածքը»:
Կարծիքներ