Հայաստանի ԱԻ նախարարը Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Հայաստանի ԱԻ նախարարը Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային:

ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ա. Փիլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրներին բնորոշ բնական աղետները:

Նախարարն անդրադարձել է նաև Արգենտինայի «Սեյսմիկ կանխարգելման ազգային ինստիտուտի» և Հայաստանի ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› փոխգործակցության հնարավորությանը:

Դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրել է համագործակցության մի շարք ծրագրեր: Նա վստահեցրել է, որ կա մեծ պատրաստակամություն՝ հումանիտար, փորձագիտական և կամավորական աջակցություն ցուցաբերելու այն բոլոր ոլորտներում, որտեղ ԱԻ նախարարությունը դրա կարիքը կունենա:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հետպատերազմյան խնդիրների հաղթահարման ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում