Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին

Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից հետո հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունից մատուցված ընթրիքին։

Ermenihaber-ի հաղորդմամբ, չմասնակցելու պատճառի մասին Անկարան դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել, թեև թուրքական լրատվամիջողները նշել են, որ դա հնարավոր է կապված լինի Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցության հետ։

«Էրդողանը ՄԱԿ-ի ելույթներում ընդգծել էր Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին տրվող աջակցության մասին և ընթրիքին չմասնակցելը միգուցե հենց դրա պատասխանն է»,- գրել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում