Հայ պատգամավորների պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի Սեյմում

Հայ պատգամավորների պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի Սեյմում

«Լեհաստան այցի շրջանակներում Սեյմում հանդիպումներ ունեցանք Սեյմի Եվրոմիության հարցերի հանձնաժողովի նախագահ Կացպեր Պլաժինսկու, Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Կուխչինսկու և փոխնախագահ Արկադիուշ Մուլարչիկի, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության խոսնակ Ռադոսլավ Ֆոգիելի և բարեկամական խմբի այլ պատգամավորների հետ»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը` նշելով, որ քննարկումների առանցքում Ադրեբջանի սանձազերծած վերջին ագրեսիան էր, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն հաստատման ուղիներին առնչվող հարցեր։

«Քննարկել ենք նաև երկկողմ համագործակցության ընդլայման հեռանկարները»,-եզրափակել է Ջուլհակյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում