Բանակի բարեփոխումների առանցքում պետք է լինի հատուկ նշանակության ստորաբաժանումների զարգացումը․ Քոչարյան
Ժամանակակից բանակը հատուկ նշանակության ստորաբաժանումների տրամաբանության մեջ գործող բանակ է՝ անկախ նրա մեծությունից և թվաքանակից։
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրարադառնալով Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների գործընթացին՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների զարգացման համատեքստում։
«Դրանք փոքր ստորաբաժանումներ են մեծ խնդիրներ լուծելու համար։ Սա նշանակում է, որ պետք է ունենաս ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակը և դա է մեր քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնել իրականություն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ դա շատ բարդ, բայց միաժամանակ անհրաժեշտ ճանապարհ է։
Կարծիքներ