Սերգեյ Լավրովը հայտարարել է Արարատ Միրզոյանի՝ ՌԴ սպասվելիք այցի մասին

Սերգեյ Լավրովը հայտարարել է Արարատ Միրզոյանի՝ ՌԴ սպասվելիք այցի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մեր երկխոսությունը շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրված է Ռուսաստան։ Նա հրավերն ընդունել է։ Մենք նրան սպասում ենք, հուսով եմ, որ այցը շուտով կկայանա»,-հայտնել է Սերգեյ Լավրովը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում