130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ. Ազիզյան
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Լևոն Ազիզյանը։
«Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ Ճապոնիայի ամենաբարձր կետի՝ Ֆուձիյամա (3776մ) լեռան գագաթը ձնով չի ծածկվել։ Գագաթին ձյունը հալվում է ամռանը, բայց սովորաբար հոկտեմբերի սկզբին, երբ ջերմաստիճանը սկսում է նվազել ձյան ծածկ է ձևավորվ:
Միջինում, հրաբխի վրա «ձյան գլխարկը» սկսում է ձևավորվել հոկտեմբերի 2-ին, 2023 թվականին առաջին անգամ ձյունը տեղացել է հոկտեմբերի 5-ին: Այժմ սուրբ լեռան շքեղ լանջերը դեռ առանց սպիտակ ծածկի են։ Սա չի նկատվել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության՝ 130 տարվա ընթացքում։ Նախկին ռեկորդները գրանցվել են հոկտեմբերի 26-ին՝ սկզբում 1955-ին, ապա 2016-ին։
Տեղի օդերևութաբանների տվյալներով՝ իրենց երկրում ամառը անսովոր շոգ է եղել՝ բարձր ջերմաստիճանները պահպանվել են մինչև սեպտեմբեր՝ կանխելով սառը օդի ներթափանցումը։ 2024 թվականի հունիսից օգոստոս միջին ջերմաստիճանը 1,76°-ով բարձր է եղել 1991-2020թթ ժամանակահատվածի միջին ջերմաստիճանից։ Փորձագետները անոմալիան կապում են կլիմայի գլոբալ փոփոխության հետ: 2024 թվականի շոգ ամառը, որը Ճապոնիան ապրեց աշխարհի շատ երկրների հետ մեկտեղ, ուղղակիորեն ազդել է ձմռան ուշ գալու վրա»,- գրել է նա։
Կարծիքներ