Ընդդիմության անհնազանդության ակցիան շարունակվում է. բետոնակիրներով խցանել են Կիևյան փողոցը
Ընդդիմությունը շարունակում է անհնազանդության ակցիաները: Վաղ առավոտից կաթվածահար է երթևեկությունը Կիևյան փողոցում: Անհնազանդության ակցիայի մասնակիցները բետոնակիրներով խցանել են Կիևյան կամուրջը, ինչպես նաև Բաղրամյան-Կասյան էստակադայի երթևեկությունը:
Փակ է նաև Դավիթաշենի կամուրջը: Հիշեցնենք, երեկ ընդդիմադիրները հայտարարել են, որ այսօր շարունակելու են փողոցներ փակել:
Կարծիքներ