Մեզ մեղադրում են նրանում, որում մենք մեղավոր չենք
Մեզ մեղադրում են նրանում, որում մենք մեղավոր չենք: Մեզ մեղադրում են, որ մենք վաճառել ենք, հանձնել ենք, դա խորքում նշանակում է, որ մենք ջանքեր չենք գործադրել, որ պահպանենք ՀՀ կամ ԼՂ իրավունքը, և այդպես շարունակ:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ համատեքստում էր մեղադրանքը, եթե օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այն պետք է ուրիշ բանում լինի, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ` հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության համար: Մեզ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում նրանում, որում ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի:
Ինչո՞ւ չեն մեղադրո՞ւմ, որովհետև այս պարագայում մեղադրանքը ավելի կլղոզվի, շատ ավելի մեծ շրջանակների հասցեատեր դարձնելով, պարզ կդառնա, որ այդտեղ մեղադրանքը անձնավորելը, հասցեականացնելը շատ ավելի բարդ է»,- ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ կարևոր է արձանագրել, որ դա մեկ օրում տեղի ունեցած իրադարձություն չէ: Կարելի է դրա մասին խոսել 10 րոպեում, կես ժամում կամ մեկ ժամում, բայց այդ արձանագրումն անելը որոշակի գործընթաց է, և պետք է արձանագրել, որ այդ գործընթացը քաղաքական է, գիտակցական, ենթագիտակցական, էմոցիոնալ, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային է և այսպես շարունակ:
Կարծիքներ