Գնել Սանոսյանը «Մասդար» ընկերության ղեկավարի հետ քննարկել է «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

Գնել Սանոսյանը «Մասդար» ընկերության ղեկավարի հետ քննարկել է «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Մասդար» ընկերության ղեկավար Մոհամմեդ ալ-Շեհիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ընկերության հետ համատեղ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ընթացքը և առաջիկա աշխատանքները։

Ներդրող ընկերության կողմից ներկայացվել է նաև նոր ծրագրեր իրականացնելու մտադրությունը՝ մասնավորապես կուտակիչների հետ համակցված արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ։

Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացված 200 ՄՎտ հզորության «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրով միջազգային մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») ընկերությունը: «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ-ն առաջարկել էր 0.0290 ԱՄՆ դոլար/կՎտժ սակագին:

 

«Այգ-1» կայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025 թ.։ Կներդրվի շուրջ 174 մլն դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում