Լավ կլինի՝ 7 անգամ չափեն. ՌԴ նախագահի թեկնածուն մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ կոչ է արել Երևանին լավ մտածել։
Նրա խոսքով, Ռուսաստանում հայկական սփյուռքը հույս ունի և հավատում է, որ Հայաստանի ղեկավարությունը «սխալ, և գուցե ճակատագրական» քայլի չի գնա։
Հայաստանը նախ պետք է մտածի, թե ուր է գնում։ Ռուսաստանի հետ դարավոր հարաբերություններ և բարեկամություն է եղել: Հայաստանի ցուցաբերած շտապողականությունը մի բան է, որի մասին պետք է մտածել, յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք.»,- լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա: Նրա խոսքով՝ այս որոշումը չի արտացոլում Հայաստանի Հանրապետության ազգային շահերը։
Նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրել, թե որ ասոցիացիային անդամակցի և ում հետ զարգացնի հարաբերությունները, սակայն դա պետք է արվի՝ ելնելով իրականությունից և պետության իրական կարիքներից, հավելել է դիվանագետը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։
Կարծիքներ