Սուրեն Պապիկյանը մասնակցում եմ Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

Սուրեն Պապիկյանը մասնակցում եմ Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մասնակցում եմ Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Վերջինիս գլխավոր նիստին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ։

Համաժողովն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում