Դատախազության անդրադարձը՝ Դավիթ Գալստյանի գրավի դիմաց ազատ արձակվելու վերաբերյալ

Դատախազության անդրադարձը՝ Դավիթ Գալստյանի գրավի դիմաց ազատ արձակվելու վերաբերյալ

ՀՀ դատախազության գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի գրավի դիմաց ազատ արձակվելուն:


«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ՝ փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը»,- գրել է նա։

Ըստ Աբրահամյանի՝ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում