Արցախի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը տեղահանված բնակիչներից 28 դիմում-բողոք է ստացել
Արցախի գլխավոր դատախազությունում ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 2021 թվականի փետրվար ամսում կատարված աշխատանքը։
Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:
«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազն ու աշխատանքային խմբի ղեկավարն այցելել են Ստեփանակերտում բնակվող՝տեղահանված ավելի քան 200 բնակչի, լսել՝ նրանց գանգատներն ու բարձրաձայնած խնդիրները։ Ընդհանուր առմամբ՝ ստացվել է 25 բանավոր և 3 գրավոր դիմում-բողոք, որոնք անհապաղ ուղարկվել են դրանց լուծման իրավասություն ունեցող պետական լիազոր մարմինների ղեկավարներին»,-մանրամասնել են գլխավոր դատախազությունից՝ հավելելով,որ առաջիկայում նախատեսվում է այցելություն նաև ԱՀ շրջանային համայնքներում բնակեցված տեղահանված անձանց, որի արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։
Կարծիքներ