Ինչպե՞ս կարող է ինչ-որ նախարար մի ամբողջ Աղբահանության մի ամբողջ ՀՈԱԿ-ի մի ամբողջ տնօրենի աշխատավարձին մոտ աշխատավարձ ստանալ. Վահագն Ալեքսանյան

Ինչպե՞ս կարող է ինչ-որ նախարար մի ամբողջ Աղբահանության մի ամբողջ ՀՈԱԿ-ի մի ամբողջ տնօրենի աշխատավարձին մոտ աշխատավարձ ստանալ. Վահագն Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կեսօրից լրագրողների չլռող զանգերին ու «Հայկ Մարությանի ելույթը ինչպե՞ս կմեկնաբանեք» հարցին պատասխանեմ էսպես՝ մեկտեղված․

Մեկնաբանել չեմ կարող, բայց վերնագրել կարող եմ․ «Ինչպե՞ս կարող է ինչ-որ նախարար մի ամբողջ Աղբահանության մի ամբողջ ՀՈԱԿ-ի մի ամբողջ տնօրենի աշխատավարձին մոտ աշխատավարձ ստանալ»։

Հենց էսպես, որովհետև հեղափոխական արժեքների, անձնական բարեկեցության ստորադասման, նախարարներին աշխատավարձերի համար պախարականքի ու մնացած լոլոների տակ մի մարդ է, ով իր մտերիմին նշանակելով աղբահանության ՀՈԱԿ-ի տնօրեն՝ նրան վճարում է ամսական միջինացված(ներառյալ պարգևավճարները) մոտ 1. 500 000 դրամ աշխատավարձ։

Իհարկե, աղբահանությունը կարևոր ոլորտ է, և իհարկե, այդ ՀՈԱԿ-ի ղեկավարը պիտի բարձր աշխատավարձ ստանա, բայց այդ աշխատավարձը քո մտերիմին վճարելուց հետո գալ, կանգնել տեսախցիկների առաջ ու լուրջ դեմքով հեղափոխական արժեքների, անձնական բարեկեցության ստորադասման ու նախարարների դրան մոտիկ աշխատավարձերի մասին լոլո կարդալը մի անուն ունի, որը տալ չեմ պատրաստվում»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում