Արթիկի նախկին քաղաքապետը նշանակվեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանին:
Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարի պարտականությունները անցած ժամանակահատվածում իրականացրած Կարեն Բադիշյանին՝ պատասխանատու աշխատանքի համար, այնուհետև աշխատանքային հաջողություններ մաղթել Արսեն Աբրահամյանին:
Արսեն Աբրահամյանը ողջունել է աշխատակազմին և վստահություն հայտնել, որ պատասխանատու ժամանակահատվածում համատեղ աշխատանքով, առավելագույն ջանքերի ներդրմամբ կգրանցեն հաջողություններ։
Կարծիքներ