Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը կմեկնարկի գործող աշխարհի չեմպիոն Գաջիմուրադ Ռաշիդովի հետ գոտեմարտով

Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը կմեկնարկի գործող աշխարհի չեմպիոն Գաջիմուրադ Ռաշիդովի հետ գոտեմարտով

Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգի վիճակահանությունը:

Ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովի հետ: 25-ամյա ռուս ըմբիշը գործող աշխարհի չեմպիոն է (2019թ.), կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018):

Թևանյանի ու Ռաշիդովի գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի Մոգոմեդմուրադ Գաջիև (Լեհաստան) – Գեորգիոս Պիլիդիս (Հունաստան) զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում