Մխիթար Հայրապետյանը Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Օսմանյան կայսրությունը Պոնտոսում հույների նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն: Ըստ տարբեր աղբյուրների` 1916-ից սկսվում է հույների զանգվածային բնաջնջումը: 1919 թ. մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, երբ ուղեւորվում է Պոնտոս, հակահունական քաղաքականությունը հասնում է իր գագաթնակետին: Այդ պատճառով էլ պոնտոսցի հույները հենց մայիսի 19-ին են նշում իրենց ցեղասպանության տարելիցը:
Հիշատակի օրվա կապակցությամբ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան էվանգելոս Տուրնակիսի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մանրամասները` տեսանյութում:
Կարծիքներ