Սա բավական տարօրինակ, պարզամիտ տրամաբանություն է. Լավրովը՝ հայ-ամերիկյան զորավաժություների և ՀԱՊԿ-ի շուրջ կարծիքի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Մոսկվայի հանդեպ դաշնակցային պարտավորությունները գերակայելու են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։
Այս մասին նա ասել է նա G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշման մասին հարցին:
«Իհարկե, տարօրինակ է, որ ՆԱՏՕ-ի անդամ ագրեսոր երկիրը ներխուժում է Հարավային Կովկաս, սա ոչ մի լավ բանի չի բերի:
Հայ-ամերիկյան զորավարժությունների մասին հայտարարված նման համաձայնությունն առավել տարօրինակ է թվում, քանի որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, դա բացատրելով նրանով, որ «եթե ՀԱՊԿ-ը որպես միություն, սուբյեկտ, որին անդամակցում է Հայաստանը, կդատապարտեր Ադրբեջանին, Հայաստանը կսկսեր աշխատել ՀԱՊԿ-ի հետ»: Իսկ երբ հարցնում ենք, թե ինչու եք շփվում ամերիկացիների և եվրոպացիների հետ, ովքեր չեն դատապարտում Ադրբեջանին, նրանք ասում են. «Նրանք մեր դաշնակիցները չեն, ուստի, պարտավոր չեն ատապրտել, բայց դուք պարտավոր եք»: Սա բավականին տարօրինակ, պարզամիտ տրամաբանություն է»,- նշել է Լավրովը:
իշեցնեք սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունները։
Կարծիքներ