Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

 

«Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:

 

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում