Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին Արմավիր քաղաքի Ավետիսյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Ռուբեն Ղ.-ն, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 38-312-րդ (Կաշառք տալուն հանցակցելը) և 34-312-րդ (Կաշառք տալու փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կարծիքներ