Սիրիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կինը՝ Ասման, վարակվել են կորոնավիրուսով՝ РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում են Սիրիայի նախագահի աշխատակազմից:
«Նախագահն ու նրա կինը, զգալով մեղմ ախտանիշներ, որոնք նման են COVID-19 վարակին, անցան կորոնավիրուսային թեստեր: Արդյունքները ցույց տվեցին, որ նրանք վարակված են»,- ասված է հայտարարության մեջ:
«Նրանց վիճակը կայուն է, նրանք տանը կարանտինում են, ինչը կտևի երկու-երեք շաբաթ»,- ասվում է փաստաթղթում:
Փետրվարի 22-ին Սիրիան գրանցել է ռուսական Sputnik V պատվաստանյութը: 2020-ի հունվարից 2021-ի մարտ ընկած ժամանակահատվածում այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 981 դեպք, 1063 մարդ մահացել է:
Կարծիքներ