ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ բողոքը ներկայացվել է այսօր:

Հիշեցնենք՝ Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել էր մարտի 30-ին՝ կաշառքի բազմադրվագ գործի մեղադրանքով:

Ավելի ուշ նախկին նախարարը կալանավորվեց:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/ (խոշոր չափերով կաշառք ստանալը): Ըստ մեղադրանքի՝ կաշառքի գործով հաստատված բազմաթիվ դեպքերում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Ապրիլի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում