Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են

Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են: Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Ավելի վաղ Տաթև Խաչատրյանը հայտնել էր, որ Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին իրենց անհնազանդության ակցիան` խափանելով մետրոպոլիտենի երևեկությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում