Նարիշկինը պատմել է, թե ինչպես է հնարավոր եղել 1991 թվականին պահպանել արտաքին հետախուզությունը
1991 թվականին Եվգենի Պրիմակովի նշանակումը որպես Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար օգնեց, որ գործակալությունը չլուծարվի, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ներկայիս ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Նրա խոսքերն է փոխանցել «Իստորիկ» ամսագիրը:
«Գաղտնիք չէ, որ 1990-ականների սկզբին Ռուսաստանում կային տաք գլուխներ, որոնք, սխալ մեկնաբանելով տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները, իրենց համոզել էին, որ այժմ արտաքին հետախուզության կարիք չկա»,- ասել է Նարիշկինը՝ նշելով, որ եղել են նաև ԱՀՎ-ի լուծարման առաջարկներ:
Ըստ Նարիշկինի, իր գործընկերների մեծ մասը կարծում է, որ Պրիմակովի նշանակումը Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում, «նրա հեղինակությունն ու հետախուզական ծառայության առջև դրված խնդիրների խորը ընկալումը» կանխել են իրադարձությունների նման ընթացքը:
Պրիմակովը տարբեր տարիներին ղեկավարել է Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը, եղել է ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն:
1991-1996 թվականներին նա աշխատել է որպես Ռուսաստանի ԱՀՎ տնօրեն: 1996-1998 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԳնախարար, 1998-1999 թվականներին՝ ՌԴ վարչապետ:
33
Կարծիքներ