Արման Սարգսյանը նշանակվել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության ներկակացուցիչ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարծիքներ