Կհիմնանորոգվի Մ6 Սանահինի վանական համալիր ճանապարհը
Կհիմնանորոգվի Մ6 - Սանահինի վանական համալիր ճանապարհը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկել ենք Մ6 (Ալավերդու դատարանից) - Սանահինի վանական համալիր` շուրջ 8կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման հարցը։ Այս պահին ընթանում են նախագծանախահաշվային աշխատանքներ, Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին կատարվել է չափագրում։
Հաջորդ և վերջին` մրցույթի փուլից հետո կմեկնարկեն ճանապարհաշինական բուն աշխատանքները։ Ամբողջ գումարը հատկացնելու է կառավարությունը։ Կունենանք դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող Սանահինի վանական համալիր տանող բարձրակարգ ճանապարհ, ինչպես Հաղպատի դեպքում։ Բացի այդ, մեծապես կշահի բնակչության թվով Ալավերդու ամենամեծ` Սանահին-Սարահարթ թաղամասը։
Կարծիքներ