Բաշար Ասադը պատվաստվել է

Բաշար Ասադը պատվաստվել է

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով: Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 3-ին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում երկրի դեսպան Ռիադ Հադադը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այո, պատվաստվել է»,- ասաց Հադադը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Սիրիացի դիվանագետը նաև ասել է, որ Sputnik V-ի առաջին խմբաքանակն արդեն առաքվել է իր երկիր:

«Sputnik V-ն արդեն Սիրիայում է: Sputnik V-ի առաջին խմբաքանակն օգտագործվել է երկրի բժիշկներին և բարձրաստիճան պաշտոնյաներին պատվաստելու համար: Դա արդեն արվել է, այժմ ժողովրդին են պատվաստում»,- ասել է Հադադը և ավելացրել, որ չի կարող հստակ նշել Սիրիա առաքված պատվաստանյութի ծավալը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում