Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված

Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:

«Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ լարված է սահմանին և այդ լարվածությունը կայուն պահպանվում է: Եվ այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- նշեց Փաշինյանը: