Երկարաժամկետ ծրագրեր Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի սահմանամերձ համայնքներում. հանդիպում ՏԿԵ նախարարությունում

Երկարաժամկետ ծրագրեր Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի սահմանամերձ համայնքներում. հանդիպում ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է «Վորլդ վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել համայնքներում կազմակերպության իրականացրած սոցիալական ծրագրերի դերը։

Րաֆֆի Դուդակլյանը տեղեկացրել է, որ առաջիկայում փոխելու են իրենց շահառու համայնքների ընտրության սկզբունքը և ցանկանում են երկարաժամկետ ծրագրեր իրականացնել հատկապես Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի սահմանամերձ համայնքներում։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «Վորլդ վիժն Հայաստանի» Ճամբարակի ցերեկային կենտրոնի տարածքի հետագա տնօրինման հարցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում