Արսեն Թորոսյանն ընդունել է Իտալիայից ժամանած բժիշկների թիմի ղեկավարին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոյին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար հունիսի 27-ին Իտալիայից Հայաստան էր ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Խումբն իր հետ բերել էր նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ պարագաներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել այս շաբաթների ընթացքում կատարված հսկայական աշխատանքի համար` նկատելով, որ բազում երկրներ ներկայումս գտնվում են շատ բարդ իրավիճակում, իսկ միասնական պայքարը շատ կարևոր է: Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանում օրական գրանցվող տվյալների մասին և հույս հայտնել, որ նմանատիպ միջազգային համագործակցության արդյունքում ձեռք բերված հավելյալ փորձն ու գիտելիքները կօգնեն Հայաստանին ավելի սահուն հաղթահարելու համաճարակային իրավիճակը:
Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար ևշեշտել, որ այս ամենն Իտալիայի և Հայաստանի կառավարություննների ճիշտ մոտեցումների արդյունքն է:
«Համոզված եմ, որ երկուստեք ձեռք բերված գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կծառայեն միմյանց օգնություն ցուցաբերելուն: Սա ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական խնդիր է, որի համար պետք չէ պլաններ կազմել: Մենք պետք է փորձի փոխանակում անենք, քանի որ սա մի բան է, որի միջով անցնում են բոլորը, և որքան շատ ենք տեսնում վարակի դեպքեր, այնքան ավելի շատ գիտելիք ենք ձեռք բերում` երկրորդ ալիքի դեպքում ավելի պատրաստ լինելու համար»,- ասել է դեսպանը:
«Անշուշտ, սա մարդասիրական առաքելություն է, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է աջակցի մեկը մյուսին: Հայ և իտալացիբժիշկներնայսօր տեսակետներենփոխանակում: Հուսովեմ, որկարճաժամկետ այսպիսի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ երկարաժամկետ համագործակցության համար», -ասել է Արսեն Թորոսյանը:
Իտալացիների խմբի ղեկավարը կիսվել է Հայաստանում ձեռք բերած իր տպավորություններով և ցանկություն հայտնել շարունակական գործունեություն ծավալել հայ բժիշկների հետ` կազմակերպելով փորձի փոխանակման նմանատիպ ծրագրեր:
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևսնախաձեռնելմիջգերատեսչական համագործակցության ծրագրեր, քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր: Հանդիպման վերջում իտալացի բժիշկներին են հանձնվել փոքրիկ հուշանվերներ և պատվոգրեր` ի նշան Հայաստանին ցուցաբերված աջակցության:
Նախարարի հետ հանդիպման ավարտից հետո կարճատև միջոցառում է տեղի ունեցել Իտալիայից և Գերմանիայից ժամանած բժշկական թիմերի միջև, որին մասնակցել են նաև նախարարության ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են Հայաստանում COVID-19–ի դեմ պայքարի և բուժման հարցերը,կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով:
Կարծիքներ