Ինդոնեզիան մտադրություն ունի Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար Բալին բացել օգոստոսին
Ինդոնեզիայի իշխանությունները քննարկում են Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար առողջարանային Բալի կղզին օգոստոսին բացելու հարցը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել Է Ինդոնեզիայի առեւտրի նախարար Մուհամադ Լութֆին:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այն բանի համար, որպեսզի պատվաստումներ անցկացնենք ողջ Բալում: Մենք սկսել ենք Ուբուդայից՝ կղզու լեռնային հավածից: Այն կդառնա առաջին շրջանը, որը համապատասխանում Է զբոսաշրջության համար ԱՀԿ-ի բոլոր չափորոշիչներին: Հուսով եմ, որ մինչեւ ամառվա վերջը մեզ կհաջողվի իրականացնել այդ ռազմավարությունը, եւ մենք կկարողանանք բոլոր ռուսաստանցիներին Բալի հրավիրել մինչեւ ամառվա վերջը՝ օգոստոսին»,-ասել Է Լութֆին: Նրա խոսքով, պլանավորվում Է կղզի թույլատրել կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկներին: Ընդ որում՝ ներարկումը կարելի կլինի անել նաեւ Բալիում:
«Նրանք կկարողանան պատվասկումն ստանալ կա՛մ իրենց երկրում, կա՛մ ուղղակի Բալիում. դա Է մեր հայեցակարգը»,-հավելել Է նախարարը: Worldometers պորտալի տվյալներով՝ Ինդոնեզիայում համավարակի ժամանակ հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,8 միլիոն դեպք, մահացել Է 52 հազարից ավելի ախտահարված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ